Երևանը և Կարարան-քույր քաղաքներ են: ՛՛Երևանի և Կարարայի բարեկամություն՛՛ հուշարձան-աղբյուրը իտալական Կարարա քաղաքում:
Տուֆ: 1964թ, տեղադրվել է 1967թ
Բարձրությունը՝ 300
Ամեն ինչ սկսվեց քանդագակործության միջազգային բիենալեից, որն անցկացվում էր սպիտակ մարմարի արդյունահանման և մշակման կենտրոն հանդիսացող իտալական Կարարա քաղաքում: Բիենալեն կայացավ 1965թ. խորհրդային և արևմտյան քանդակագործների մասնակցությամբ: Խորհրդային պատվիրակության կազմում էր նաև Արա Հարությունյանը, ով ներկայացնում էր իր վաղ աշխատանքներից ՛՛Պատանեկություն՛՛անվանմամբ գործը: Կարարայում նա այցելեց մարմարի արդյունահանման հայտնի քարհանքը, որտեղ նկատեց տպավորիչ չափերի անավարտ աշխատանք՝ Հիսուս Քրիստոսի գլուխն ու ձեռքերը: Նա հետաքրքրվեց, թե ինչ նպատակով են արված այդ հատվածները: Պարզվեց, որ նախատեսված էր կարարյան մարմարից ստեղծել Հիսուսի հսկայական արձանը, բայց պատվիրատուն դադարեցրել էր ֆինանսավորումը: Իսկ հեղինակը հրաժարվել էր շարունակել աշխատանքը և հեռացել էր Կարարայից:
Հայաստան վերադառնալով, Հարությունյանն առաջարկեց Երևանի վարչակազմի այն ժամանակվա ղեկավար Գրիգոր Հասրաթյանին՝շարունակել բարեկամական հարաբերությունները Իտալիայի հետ, և ի նշան բարեկամության Կարարայից Երևան տեղափոխել հսկայական մարմարե ձեռքերը: (Պետք է նշել, որ ողջ ցանկությամբ հանդերձ, խորհրդային պատվիրակությունը գաղափարախոսական նկատառումներից ելնելով չէր կարող որպես նվեր ընդունել Քրիստոսի գլուխը. չէ՞որ ԽՍՀՄ-ը որդեգրել էր մարտնչող աթեիզմի գաղափարախոսությունը):
Քաղաքապետը սատարեց և ընթացք տվեց վարպետի առաջարկին, և իրականություն դարձավ ՛՛Կարարայի ձեռքերի՛՛տեղափոխումը Երևան: Այն տեղադրվեց Երևանի կենտրոնական զբոսայգիներից մեկում: Իր հերթին, ի նշան բարեկամության, Հայկական ԽՍՀ-ը Իտալիային նվիրեց Ա. Հարությունյանի ստեղծած ՛՛Երևան և Կարարա. քույր-քաղաքներ՛՛հուշարձան-աղբյուրը: Այն տեղադրվեց Կարարայում 1967թ.: Կարմիր տուֆից պատրաստված հուշարձանն իրենից ներկայացնում է միջնադարյան խաչքար հիշեցնող կոթող: Այն զարդարված է տուֆի մեջ փորված խաղողի վազով, վերին հատվածում գտնվում է Սիրինի առասպելական պատկերը, իսկ սյան կողքերին մակերևութապատկերային նախշերով քանդակված են երկու ղոչեր:
Շատ տարիներ անց պատմական նշյալ փաստը ձեռք բերեց նոր նշանակություն: 2013թ. Երևանի քաղաքապետարանի պատվիրակության պաշտոնական այցով Իտալիայում գտնվելու ժամանակ կայացավ Երևանի և Կարարայի քաղաքապետների հանդիպումը: Հանդիսավոր միջոցառումն անցկացվեց ծովափնյա այգում, որտեղ դեռևս 1967 թ. Ա.Հարությունյանի կողմից կանգնեցվել էր բարեկամության հուշարձան:
՛՛Երևանի և Կարարայի բարեկամություն՛՛ հուշարձան-աղբյուրը կարողեք գտնել հետևյալ հասցեով. Italy, Сarrara, Marina di Carrara, viale Giovanni de Verrazzano – giardin
՛՛ԵրևանիևԿարարայիբարեկամություն՛՛հուշարձան-աղբյուրըկարողեք գտնելհետևյալհասցեով. Italy, Сarrara, Marina di Carrara, viale Giovanni de Verrazzano – giardin
՛՛Կարարայի ձեռքերը՛՛ հուշարձանը Երևանում: Հայաստան: