Երևանի կոնսերվատորայի հարակից այգում է գտնվում երգահան Կոմիտասի հուշարձանը: Հանճարեղ Կոմիտասի, ում հայ ժողովուրդը շատ բանով է պարտական, իսկ հայկական ժողովրդական երաժշտությունը՝բառացիորեն ամեն ինչով...
Բրոնզ:1988թ
Տեղադրված է Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի զբոսայգում:
Ճարտարապետ՝ Ֆ.Դարբինյան
Խորը վշտով ու մեծ ցավով են տոգորված Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածի սարսափը կրած Կոմիտասին նվիրված Վարպետի քանդակային և գծանկարային աշխատանքները: Իր հնչեղությամբ և պլաստիկայով շատ քնարական է ծիրանի ծառին հենված Կոմիտասի դառնախոհ պատկերաքանդակը:
Կոմիտասի կերպարը թանկ ու հարազատ մնաց Հարությունյանին իր ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում: Տարբեր տարիների է նա անդրադարձել Կոմիտասին: Սա մեծ երգահանին նվիրված Ա. Հարությո ւնյանի վերջին աշխատանքն է...
Կոմիտաս /Սողոմոն Գևորգի Սողոմոնյան, ծնվ. 26 սեպտեմբերի, 1869թ. Կուտինա, Օսմանյան կայսրություն – մահ. 22 հոկտեմբերի 1935թ., Վիլժյուֆ, Ֆրանսիա/ - հայ երգահան, երաժշտագետ, բանահավաք, երգիչ և երգչախմբային դիրիժոր: