Ա. Հարությունյանի վերջին մոնումենտալ գործերից է ՛՛Փառք աշխատանքին՛՛ հուշարձանը: Թափով առաջ ընթացող հզոր Բանվորի չուգունից կերտված կերպարը մարմնավորում է մարդկային ոգու ուժը:
Չուգուն, գրանիտ: Բարձրությունը 11մ
Ապամոնտաժվել է 1997թ
ХХ դարի ականվոր արվեստաբան Վ. Ցելտները գրել է. ՛՛Քանդակագործը մարմնավորել է իր համար ամենից գրավիչ հերոսական կերպարը, ընդ որում, պահպանելով կյանքի ընթացքում որդեգրած հավատարմությունը կենսական ճշմարտացիությունների նկատմամբ: Հազվադեպ է նրան հաջողվել իմի բերել ներկա ժամանակների բազմաթիվ իրողությունները, որոնք ժամանակակից բանվորի կերպարը դարձրել են առանձնապես հավաստի: Արձանում, անշուշտ, ամենից գլխավորը դարաշրջանի արտաքին նշանների հավաքակազմն է: Ինչպես և Ա .Հարությունյանի լավագույն այլ գործերում, ամենաէականն այստեղ արտահայտված է պլաստիկայի լեզվով՝ձևի, ծավալի, զանգվածի լեզվով: Դա ասես հենց ինքը՝մեր ժամանակն է, նրա շարժումը՝ արտահայտված բանվորական վստահ երթով:՛՛ (Վ. Ցելտներ: ՛՛Արա Հարությունյանի արվեստի աշխարհը՛՛, ՛՛Իսկուսստվո՛՛,1983, №12, ռուս.լ. )
Արձանի տեղադրմամբ, Երևանի այդ բավականին անշուք տարածքը ստացավ ավարտուն տեսք և անվանվեց՛՛Աշխատանքի հրապարակ՛՛:
Ստեղծելով այս հուշարձանը՝ Հարությունյանը մեծավ մասամբ նախանշեց նոր միտումներ ժամանանակակից քանդակագործության մեջ:
Հասարակության շրջանում արձանը հայտնի է՛՛Բանվոր՛՛անվանմամբ:
90 -ական թվ., երբ ամեն ինչ փլուզվեց, երկիրն աղքատության հասցրած անձեռնհաս չինովնիկները փորձելով նվազեցնել իշխանությունների հանդեպ կուտակված լարվածությունն ու դժգոհությունը, այն ուղղորդեցին հուշարձանի դեմ: 1997թ. ՛՛Բանվորի՛՛արձանը բարբարոսաբար տապալվեց ու մասնատվեց:
Այդ լուրը մեծ հարված հասցրեց Վարպետին, ով հոգի էր դրել իր ստեղծագործության մեջ: Նա շատ ծանր տարավ վանդալիզմի այդ դրսևորումը: Հրապարակը կորցրեց իր իմաստն ու նշանակությունը. այժմ այնտեղ փոքրիկ կրպակներ ու առևտրի կետեր են…