1963թ. Երևանում բացվեց հայ նշանավոր գուսան  Սայաթ-Նովայի  անվան պողոտան: Նույն թվականին տեղադրվեց  նրա  աղբյուր-հուշարձանը: Բարձրաքանդակի ներքևում անմահացված են Սայաթ-Նովայի տողերը.

 

Ամեն մարթ չի կանա խմի, 

Իմ ջուրն ուրիշ ջրեն ա. 

Ամեն մարթ չի կանա կարթա, 

Իմ գիրն ուրիշ գրեն ա 

 

Մարմար: 300х375х40 

Երևանի Կոմիտասի անվ. Պետական կոնսերվատորիայի զբոսայգի: 

Ճարտարապետ՝  Է. Սարապյան:

 

Երևանցիների կողմից  ամենասիրված ու ճանաչված  հուշարձանը՝  մեծ գուսան Սայաթ-Նովային նվիրված  հուշարձան-աղբյուրն անջնջելիորեն մերվել է  Երևանի նկարագրին: Սայաթ-Նովան  հայ մեծ բանաստեղծ ու գուսան, սիրերգության վարպետ  Հարություն Սայադյանի (1712—1795) կեղծանունն է: 

՛՛Հուշարձանը համարվում է  քաղաքային միջավայրում ճարտարապետա-հուշարձանային միկրոանսամբլի  լավագույն օրինակներից մեկը՛՛(Բ.Զուրաբով. Արա Հարությունյան. Մ., 1986, ռուս.լ.).   

՛՛Սայաթ-Նովայի՛՛  հուշարձանի համար 1964թվ. Ա. Հարությունյանն   արժանացավ ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի արծաթե մեդալին: