Արա Հարությունյանի ստեղծագործական աշխարհում կանացի կերպարներն առանձնանում են մաքրությամբ ու վեհանձնությամբ: Շատ քնարական է…
:
Թուղթ, սևաներկ, գրիչ:26х15,5
… կնոջ՝Ջուլիայի դիմանկարը: Քանդակագործը փոխանցել է ոչ միայն կնոջ դեմքի նրբությունն ու կանացիութունը, այլև նրա ազգային կերտվածքը: Հարազատ մարդու նկարագրի հոգատար ու սիրառատ տնտղումը դարձան մի շարք հետաքրքիր պլաստիկ ընդհանրացումների աղբյուր Ա. Հարությունյանի քանդակներում:
Ռուս ականավոր պատմաբան, փիլիսոփա և մշակութաբան Գեորգի Կնաբեն գրել է. ՛՛Գեղագիտությունն, ինչպես և ամեն ինչ աշխարհում, ապրում է պատմության մեջ և պատկանում է նրան: Պատմության տարբեր շրջաններում ձևավորվել են այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են պարզ գծերի և մաքուր տարածության գեղագիտությունը, ազգային հիմքի և ճակատագրի գեղագիությունը: Այս ամենի կենդանի, օրգանական միասնության մեջ է Արա Հարությունյանի արվեստի ուժը՛՛:
(Գ.Կնաբե. ՛՛Ա. Հարությունյան. Հույս՛՛, ՛՛Դեկորատիվնոե իսկուսստվո՛՛, 1984, № 1, ռուս.լ.)