Հարությունյանն ինքն այս պատմությունը կատակով անվանում էր՛՛Յունոնա և Ավոս՛՛, նմանեցնելով իրեն կոմս Ռեզանովին, իսկ Կորասոն Ակինոյին՝Կոնչիտային…
Մարմար, 30х26х33
1986թ. Ֆիլիպիններում տեղի ունեցան իրադարձություններ, որոնք պատմության մեջ մնացին ՛՛Դեղին հեղափոխություն՛՛ անվանմամբ: Հեղաշրջման արդյունքում իշխանությունից հեռացվեց միահեծան նախագահ Ֆերդինանդ Մարկոսը: Երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնեց Կորասոն Ակինոն՝Ֆիլիպինների (և ընդհանրապես ողջ Ասիայի)պատմության մեջ առաջին կին նախագահը: Սկզբնական շրջանում ԽՍՀՄ ղեկավարությունը չէր ճանաչում նրան որպես երկրի ղեկավար: Երկու պետությունների միջև հարաբերությունները սրվում էին:
1988 թվականին խորհրդային պատվիրակության կազմում Ա.Հարությունյանը մեկնեց Սինգապուր, Մալազիա և Ֆիլիպիններ: Ֆիլիպիններում ԽՍՀՄ դեսպանության կազմակերպած ընդունելության ժամանակ նա բարձրաձայնեց Կորասոն Ակինոյին պատկերելու ցանկությյունը: Նյու-Յորքի արվեստի դպրոցում ուսանած Կորասոն Ակինոյին անչափ հետաքրքրել էր Վարպետի առաջարկը: Հաջորդ օրն իսկ նրան հրավիրեցին Մալականյան պալատ: Ակինոյին Հարությունյանը քանդակեց բառացիորեն մեկ սեանսի ընթացքում: Ընդ որում, կղզում կավի բացակայության պատճառով, կազմությամբ համարժեք նյութ էին տրամադրել, որ նա երկար ու տքնաջանորեն մշակում էր իր ձեռքերով: Խորհրդային Միության կողմից դիմաքանդակը նվիրվեց Կորասոնին, ով դրանից հետո համաձայնեց ընդունել ԽՍՀՄ նոր դեսպանի հավատարմագրերը: ԽՍՀՄ-ի ու Ֆիլիպինների միջև դիվանագիտական հարաբերությունները բարելավվեցին, կարելի է ասել՝Ա.Հարությունյանի թեթև ու տաղանդավոր ձեռքով: Իսկ նա պարգևատրվեց Ժողովուրդների բարեկամության շքանշանով: