Среда, 01 Январь 2014 04:18 Hits:3860
Լինելով ճարտարապետա-հուշարձանային համալիրների հիմնադիրը Սովետական Հայաստանում՝Արա Հարությունյանը դարձավ ՛՛Սարդարապատի հերոսամարտը՛՛ ամենախոշոր և մասշտաբային հուշահամալիրի հեղինակը:
Среда, 01 Январь 2014 04:17 Hits:4103
՛՛Էրեբունի՛՛ թանգարանի քանդակային ձևավորումը ժամանակի մեջ տարրալուծված պլաստիկ պատմություն է:
Среда, 01 Январь 2014 04:17 Hits:1346
1961թ. Ա. Հարությունյանը քանդակազարդեց Երևանի գինու կոմբինատի շենքը: Լուսանկարին՝ ՛՛Պայքար առյուծի հետ՛՛ հարթաքանդակը:
Среда, 01 Январь 2014 04:16 Hits:2442
Ճակատամուտքի քանդակները Հարությունյանի կողմից մտածված էին որպես ինքնատիպ մուտք թատրոնի աշխարհ: Կանացի կերպարները, դիմակներն ու Արտավազդ II թագավորի գլուխը ստեղծում են 2000 –ամյա հայ թատրոնի պատմությանն առնչվող պատկերներ:
Իմ ստեղծագործության հիմնական
աղբյուրը ֆանտազիան է:
Այն խորհրդանիշների, զգացողությունների
և կերպարների աշխարհ է՝կապված բնության հետ:
Բնությունն է արտիստին ընձեռնում ձևի
արտահայտման հնարավորությունը…
Ճակատամուտքի քանդակները Հարությունյանի կողմից մտածված էին որպես ինքնատիպ մուտք թատրոնի աշխարհ: Կանացի կերպարները, դիմակներն ու Արտավազդ II թագավորի գլուխը ստեղծում են 2000 –ամյա հայ թատրոնի պատմությանն առնչվող պատկերներ:
Ճակատամուտք: Տուֆ 500х1400, 1966 թ
Գ.Սունդուկյանի արձան: Տուֆ: Գլխի բարձրությունը՝ 170, պատվանդանի բարձրությունը՝ 295, 1972թ
Սիրին:Տուֆ, բազալտ: 146х168, 1976 թ
Անսամբլի ճարտարապետական լուծումները՝ Ա. Հարությունյան:
Շենքի ճարտարապետներ՝Ռ.Ալավերդյան, Ս.Բուրջանյան, Գ. Մնացականյան, կոնստրուկտոր՝Ռ.Բադալյան
Կոմպոզիցիոն ամբողջականությամբ է առանձնանում Արա Հարությունյանի ստեղծած թատրոնի քանդակային անսամբլը: Անսամբլի յուրաքանչյուր ստեղծագործություն լինելով հանդերձ ողջ մտահղացման պլաստիկ մի օղակը, միևնույն ժամանակ պահպանում է իր ինքնուրույն նշանակությունը: Հեղինակը վարպետորեն է որոշել քանդակների հիմնական խնդիրները: Հարությունյանի ստեղծած անսամբլի ճարտարապետական հատակագծում մեծ հաջողությամբ է մշակված քանդակների կապը շրջապատող միջավայրի հետ:
Հայկական քարառատ լեռներում է տեղակայված Գեղարդի վանքը: Ըստ տարեգրային աղբյուրների այն հիմնվել է IV դարում՝ Հայաստանում քրիստոնեության հաստատման ժամանակներից…
Read moreՍտեղծելով գծանկարային հանճարեղ գործեր, Հարությունյանը մշտապես ընդգծում էր, որ նրանցում պետք է լինի օդ, ինչը և որոշում է գծանկարի առանձնահատկությունը՝պատկերվող առարկայի հարաբերակցությունը տարածության հետ, որի դերը զգալի չափով կատարում է...
Read moreԱրա Հարությունյանի ստեղծագործական աշխարհում կանացի կերպարներն առանձնանում են մաքրությամբ ու վեհանձնությամբ: Շատ քնարական է… :
1960 – 70-ական թվականների գծանկար: Բնույթով այն մոտ է տվյալ ժամանակաշրջանի քանդակներին: Սևաներկով, թանաքով, իտալական մատիտով են նկարված հիասքանչ բարձրաքանդակների գծանկարներն ու էսքիզները ...
Երևանը և Կարարան-քույր քաղաքներ են: ՛՛Երևանի և Կարարայի բարեկամություն՛՛ հուշարձան-աղբյուրը իտալական Կարարա քաղաքում: Տուֆ: 1964թ, տեղադրվել է 1967թ Բարձրությունը՝ 300
Հարությունյանն ինքն այս պատմությունը կատակով անվանում էր՛՛Յունոնա և Ավոս՛՛, նմանեցնելով իրեն կոմս Ռեզանովին, իսկ Կորասոն Ակինոյին՝Կոնչիտային… Մարմար, 30х26х33
Փարիզի Ivry-sur-Seine արվարձանում է տեղադրված Ֆրանսիայի ազգային հերոս, հայ ժողովրդի փառավոր զավակ Միսակ Մանուշյանի հուշարձանը: Տուֆ, բրոնզ: Բարձրությունը՝ 280