
Среда, 01 Январь 2014 04:18 Hits:4131
Լինելով ճարտարապետա-հուշարձանային համալիրների հիմնադիրը Սովետական Հայաստանում՝Արա Հարությունյանը դարձավ ՛՛Սարդարապատի հերոսամարտը՛՛ ամենախոշոր և մասշտաբային հուշահամալիրի հեղինակը:

Среда, 01 Январь 2014 04:17 Hits:4388
՛՛Էրեբունի՛՛ թանգարանի քանդակային ձևավորումը ժամանակի մեջ տարրալուծված պլաստիկ պատմություն է:

Среда, 01 Январь 2014 04:17 Hits:1499
1961թ. Ա. Հարությունյանը քանդակազարդեց Երևանի գինու կոմբինատի շենքը: Լուսանկարին՝ ՛՛Պայքար առյուծի հետ՛՛ հարթաքանդակը:

Среда, 01 Январь 2014 04:16 Hits:2633
Ճակատամուտքի քանդակները Հարությունյանի կողմից մտածված էին որպես ինքնատիպ մուտք թատրոնի աշխարհ: Կանացի կերպարները, դիմակներն ու Արտավազդ II թագավորի գլուխը ստեղծում են 2000 –ամյա հայ թատրոնի պատմությանն առնչվող պատկերներ:
Իմ ստեղծագործության հիմնական
աղբյուրը ֆանտազիան է:
Այն խորհրդանիշների, զգացողությունների
և կերպարների աշխարհ է՝կապված բնության հետ:
Բնությունն է արտիստին ընձեռնում ձևի
արտահայտման հնարավորությունը…
Լինելով ճարտարապետա-հուշարձանային համալիրների հիմնադիրը Սովետական Հայաստանում՝Արա Հարությունյանը դարձավ ՛՛Սարդարապատի հերոսամարտը՛՛ ամենախոշոր և մասշտաբային հուշահամալիրի հեղինակը:
Այն ստեղծվեց 1968 թվականին՝ ի հիշատակ Առաջին համաշխարհային պատերազմում թուրքերի դեմ տարած հայերի հաղթանակի (1918թ. 21-28 մայիսի), ինչի շնորհիվ պահպանվեց հայ ժողովրդի անկախությունը: 1968թ. Տուֆ
Զանգակատուն: Բարձրությունը ՝ 8մ
Ցուլեր: Բարձրությունը՝ 8մ
Արծիվներ: Բարձրությունը՝ 4մ
Հաղթանակի պատ: 7х54մ
Գտնվելու վայրը՝ Սարդարապատ երկաթուղային կայարանի մոտակայք (Խորհրդային Միության տարիներին՝ քաղ. Հոկտեմբերյան: Ներկայումս քաղաքը կրում է իր հնագույն անվանումը՝Արմավիր):
(Համահեղինակներ՝քանդակագործներ Ս. Մանասյան, Ա. Շահինյան)
Հուշահամալիրը տեղակայված է բարձունքի վրա, որտեղից բացվում է Արարատյան հարթավայրի համայնապատկերը: Հուշահամալիրը կազմված է եռամակարդակ զանգակատնից, այն բոլորող թևավոր ցուլերից և հարթաքանդակներով զարդարված Հաղթանակի պատին մոտեցող արծիվների ճեմուղուց:
՛՛Ընդարձակ ճեմուղին մոտեցնում է կոմպոզիցիային, որը բաղկացած է ժամանակակից Հայաստանի հզորությունը խորհրդանշող երկու թևավոր ցուլերից և Հաղթանակն ազդարարող բազմամակարդակ բարձր զանգակատնից: Այնուհետև ճեմուղին թեքվում է ձախ, և նրա երկայնքով տեղադրված արծիվներն արտացոլում են հայ կանանց ողբը զոհվածների համար: Կոմպոզիցիան եզրափակում են օտար զավթիչների դեմ հայերի պայքարն արտացոլող հարթաքանդակներով պատը, բարձր կամարը և թանգարանի շենքը: ՛՛ (՛՛ԽՍՀՄ ճարտարապետություն. 1917-1987թթ՛՛գրքից, (ռուս.լ.):
ՀՈՒՇԵՐ. Օլեգ Ալեքսանդրովիչ Կոշկին՝ճարտարապետ, Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս և գլխավոր գիտնական քարտուղար, ճարտարապետության բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար (աշխատել է քաղաքաշինության և ճարտարապետության հարցերով պետական կառույցներում). ՛՛Արա Հարությունյանին հանդիպել եմ մի քանի անգամ: ԽՍՀՄ Նախարարների խորհրդի Ճարտարապետության Պետական կոմիտեում աշխատելիս հաճախ էր հարկ լինում մեկնել միութենական հանրապետություններ՝քաղաքաշինական, շենքերի ձևավորման և թաղամասերի կառուցապատման հետ կապված հարցերում համատեղ որոշումներ կայացնելու համար: Երբ բարդ լուծումների փնտրտուքում մասնագետները հայտնվում էին փակուղային վիճակում՝ասում էին՝ ՛՛Եկեք սպասենք Արա Արմենովիչին, նա կգա և ամեն ինչ կկարգավորի՛՛: Եվ իրոք, գալիս էր Արա Արմենովիչը և մի քանի շտրիխով, բառացիորեն երկու-երեք դիտարկումով քանդակագործական, ինչպես նաև ճարտարապետական տեսանկյունից լուծում էր տալիս բարդ ու հանգուցային խնդիրներին: Նա բացառիկ ու բազմատաղանդ անձնավորություն էր, իսկական պրոֆեսիոնալ և փայլուն քանդակագործ: Կատարողներին մնում էր սոսկ հետևել նրա խորհուրդներին՛՛:
Արա Արմենի Հարությունյան /1928–1999, ծնվել է Երևանում, մարտի 28-ին, /- ականավոր քանդակագործ-մոնումենտալիստ, գծանկարիչ, Հայաստանի ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ և Ռուսաստանի Դաշնության Գեղարվեստի ակադեմիայի թղթակից-անդամ, պրոֆեսոր: Ա.Հարությունյանի ստեղծագործությունը բազմաբնույթ ու բազմապլան է: Նա Հայաստանում ու նրա սահմաններից դուրս տեղադրված 40-ից ավել հուշարձանների և հուշահամալիրների հեղինակ է: Ա. Հարությունյանին հաջողվեց կյանքի կոչել բազմաթիվ ստեղծագործական մտահղացումներ: Նա հուշարձանային համալիրների և սյուժետային որմնաքանդակի հիմնադիրն է Սովետական Հայաստանում, վիթխարի հուշակոթողների և քաղաքային հուշարձանների, հաստոցային քանդակների և փայլուն գծանկարի հեղինակ: Աստծո կողմից շնորհված տաղանդի և տքնաջան աշխատանքի շնորհիվ նա կարողացավ որակապես այլ մակարդակի բարձրացնել Հայաստանի գեղարվեստական մշակույթը, և ХХ դարի կերպարվեստում ներմուծել ժամանակակից մտածողություն, քանդակագործական ու գրաֆիկական սկզբունքորեն նոր լուծումներ:
Հայկական քարառատ լեռներում է տեղակայված Գեղարդի վանքը: Ըստ տարեգրային աղբյուրների այն հիմնվել է IV դարում՝ Հայաստանում քրիստոնեության հաստատման ժամանակներից…
Read more
Ստեղծելով գծանկարային հանճարեղ գործեր, Հարությունյանը մշտապես ընդգծում էր, որ նրանցում պետք է լինի օդ, ինչը և որոշում է գծանկարի առանձնահատկությունը՝պատկերվող առարկայի հարաբերակցությունը տարածության հետ, որի դերը զգալի չափով կատարում է...
Read more
Արա Հարությունյանի ստեղծագործական աշխարհում կանացի կերպարներն առանձնանում են մաքրությամբ ու վեհանձնությամբ: Շատ քնարական է… :

1960 – 70-ական թվականների գծանկար: Բնույթով այն մոտ է տվյալ ժամանակաշրջանի քանդակներին: Սևաներկով, թանաքով, իտալական մատիտով են նկարված հիասքանչ բարձրաքանդակների գծանկարներն ու էսքիզները ...

Երևանը և Կարարան-քույր քաղաքներ են: ՛՛Երևանի և Կարարայի բարեկամություն՛՛ հուշարձան-աղբյուրը իտալական Կարարա քաղաքում: Տուֆ: 1964թ, տեղադրվել է 1967թ Բարձրությունը՝ 300

Հարությունյանն ինքն այս պատմությունը կատակով անվանում էր՛՛Յունոնա և Ավոս՛՛, նմանեցնելով իրեն կոմս Ռեզանովին, իսկ Կորասոն Ակինոյին՝Կոնչիտային… Մարմար, 30х26х33

Փարիզի Ivry-sur-Seine արվարձանում է տեղադրված Ֆրանսիայի ազգային հերոս, հայ ժողովրդի փառավոր զավակ Միսակ Մանուշյանի հուշարձանը: Տուֆ, բրոնզ: Բարձրությունը՝ 280