
Среда, 01 Январь 2014 04:18 Hits:4111
Լինելով ճարտարապետա-հուշարձանային համալիրների հիմնադիրը Սովետական Հայաստանում՝Արա Հարությունյանը դարձավ ՛՛Սարդարապատի հերոսամարտը՛՛ ամենախոշոր և մասշտաբային հուշահամալիրի հեղինակը:

Среда, 01 Январь 2014 04:17 Hits:4371
՛՛Էրեբունի՛՛ թանգարանի քանդակային ձևավորումը ժամանակի մեջ տարրալուծված պլաստիկ պատմություն է:

Среда, 01 Январь 2014 04:17 Hits:1490
1961թ. Ա. Հարությունյանը քանդակազարդեց Երևանի գինու կոմբինատի շենքը: Լուսանկարին՝ ՛՛Պայքար առյուծի հետ՛՛ հարթաքանդակը:

Среда, 01 Январь 2014 04:16 Hits:2623
Ճակատամուտքի քանդակները Հարությունյանի կողմից մտածված էին որպես ինքնատիպ մուտք թատրոնի աշխարհ: Կանացի կերպարները, դիմակներն ու Արտավազդ II թագավորի գլուխը ստեղծում են 2000 –ամյա հայ թատրոնի պատմությանն առնչվող պատկերներ:
Իմ ստեղծագործության հիմնական
աղբյուրը ֆանտազիան է:
Այն խորհրդանիշների, զգացողությունների
և կերպարների աշխարհ է՝կապված բնության հետ:
Բնությունն է արտիստին ընձեռնում ձևի
արտահայտման հնարավորությունը…

Հայկական քարառատ լեռներում է տեղակայված Գեղարդի վանքը: Ըստ տարեգրային աղբյուրների այն հիմնվել է IV դարում՝ Հայաստանում քրիստոնեության հաստատման ժամանակներից…
Գեղարդի առյուծը: Դեկորատիվ քանդակ, 1958թ
Կոփածո պղինձ, բազալտ: Բարձրությունը 400
Տեղադրված է Գեղարդ տանող ճանապարհին: Հայաստան:
Հայկական քարառատ լեռներում է գտնվում Գեղարդի վանքը: Տարեգրքերում նրա հիմնադրումը կապվում է IV դարում Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հաստատելու հետ: Վանք տանող ճանապարհին, արևից խանձված լանջերին է վեր հառնում ՛՛Առյուծը՛՛դեկորատիվ քանդակը: Այն պատրաստված է կոփածո պղնձից և ամրացված է բազալտե պատվանդանին: Քանդակում Արա Հարությունյանը միահյուսել է միջնադարյան ավանդույթներն ու խորհրդանիշները ժամանակակից դեկորատիվ պլաստիկայի հետ: Գեղարդի՛՛Առյուծը՛՛ Հայաստանում առաջին դեկորատիվ քանդակներից մեկն է: Ներկայումս այն հայկական Great Valley հայտնի կոնյակի ապրանքանիշն է:
Արա Արմենի Հարությունյան /1928–1999, ծնվել է Երևանում, մարտի 28-ին, /- ականավոր քանդակագործ-մոնումենտալիստ, գծանկարիչ, Հայաստանի ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ և Ռուսաստանի Դաշնության Գեղարվեստի ակադեմիայի թղթակից-անդամ, պրոֆեսոր: Ա.Հարությունյանի ստեղծագործությունը բազմաբնույթ ու բազմապլան է: Նա Հայաստանում ու նրա սահմաններից դուրս տեղադրված 40-ից ավել հուշարձանների և հուշահամալիրների հեղինակ է: Ա. Հարությունյանին հաջողվեց կյանքի կոչել բազմաթիվ ստեղծագործական մտահղացումներ: Նա հուշարձանային համալիրների և սյուժետային որմնաքանդակի հիմնադիրն է Սովետական Հայաստանում, վիթխարի հուշակոթողների և քաղաքային հուշարձանների, հաստոցային քանդակների և փայլուն գծանկարի հեղինակ: Աստծո կողմից շնորհված տաղանդի և տքնաջան աշխատանքի շնորհիվ նա կարողացավ որակապես այլ մակարդակի բարձրացնել Հայաստանի գեղարվեստական մշակույթը, և ХХ դարի կերպարվեստում ներմուծել ժամանակակից մտածողություն, քանդակագործական ու գրաֆիկական սկզբունքորեն նոր լուծումներ:
Հայկական քարառատ լեռներում է տեղակայված Գեղարդի վանքը: Ըստ տարեգրային աղբյուրների այն հիմնվել է IV դարում՝ Հայաստանում քրիստոնեության հաստատման ժամանակներից…
Read more
Ստեղծելով գծանկարային հանճարեղ գործեր, Հարությունյանը մշտապես ընդգծում էր, որ նրանցում պետք է լինի օդ, ինչը և որոշում է գծանկարի առանձնահատկությունը՝պատկերվող առարկայի հարաբերակցությունը տարածության հետ, որի դերը զգալի չափով կատարում է...
Read more
Արա Հարությունյանի ստեղծագործական աշխարհում կանացի կերպարներն առանձնանում են մաքրությամբ ու վեհանձնությամբ: Շատ քնարական է… :

1960 – 70-ական թվականների գծանկար: Բնույթով այն մոտ է տվյալ ժամանակաշրջանի քանդակներին: Սևաներկով, թանաքով, իտալական մատիտով են նկարված հիասքանչ բարձրաքանդակների գծանկարներն ու էսքիզները ...

Երևանը և Կարարան-քույր քաղաքներ են: ՛՛Երևանի և Կարարայի բարեկամություն՛՛ հուշարձան-աղբյուրը իտալական Կարարա քաղաքում: Տուֆ: 1964թ, տեղադրվել է 1967թ Բարձրությունը՝ 300

Հարությունյանն ինքն այս պատմությունը կատակով անվանում էր՛՛Յունոնա և Ավոս՛՛, նմանեցնելով իրեն կոմս Ռեզանովին, իսկ Կորասոն Ակինոյին՝Կոնչիտային… Մարմար, 30х26х33

Փարիզի Ivry-sur-Seine արվարձանում է տեղադրված Ֆրանսիայի ազգային հերոս, հայ ժողովրդի փառավոր զավակ Միսակ Մանուշյանի հուշարձանը: Տուֆ, բրոնզ: Բարձրությունը՝ 280